Յակուտսկում կինը ողջ է մնացել 8-րդ հարկից ընկնելուց հետո

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Յակուտսկի բնակչուհին ողջ է մնացել 8-րդ հարկից ընկնելուց հետո, քննիչները ստուգում են տեղի ունեցածի հանգամանքները, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Ռուսաստանի Քննչական կոմիտեի Սախա Հանրապետության քննչական վարչության ղեկավարի ավագ օգնական Նադեժդա Դվորեցկայան:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, սոցցանցերի օգտատերերը տեղեկատվություն են տարածել այն մասին, որ Յակուտսկում կինն ընկել է 8-րդ հարկից, նա ողջ է մնացել և շտապ օգնություն է կանչել: Ավելի ուշ համացանցում հայտնվել է նրա ընկնելու տեսանյութը։

«Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեի Յակուտսկ քաղաքի քննչական բաժինը Սախա (Յակուտիա) դատավարական ստուգում է անցկացնում Բեստուժև-Մարլինսկի փողոցում գտնվող բնակելի տան 8-րդ հարկի պատուհանից 1991 թվականին ծնված կնոջ ընկնելու փաստի առթիվ: Ներկայումս կինը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Քննիչները պարզում են տեղի ունեցածի բոլոր հանգամանքները և պատճառը: Ստուգման արդյունքում որոշում կկայացվի գործող քրեական-դատավարական օրենսդրությանը համապատասխան», - նշել է Դվորեցկայան ։

Տարածաշրջանի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունում «ՌԻԱ Նովոստի»-ին պատմել են, որ կինը գտնվում է Հանրապետական թիվ 2 հիվանդանոցի շտապ բժշկական օգնության կենտրոնում՝ կոնքի ոսկորների վնասմամբ: Բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր:

Հայերեն Русский

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստանը» կարող է ապահովել երաշխավորված խաղաղություն և տնտեսական զարգացում

Ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվել, ելույթներ ունենալ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սևանի հանրահավաքում

Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա

Երևանում կայացավ հայրենական արտադրության զինտեխնիկայի և սպառազինության մեծ ցուցահանդեսը

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ