Հասարակական

Իրանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 64 քաղաքացի

1 րոպեի ընթերցում

Իրանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 64 քաղաքացի

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 64 քաղաքացի, մահերի թիվը երկրում հասել է 132 հազար 745-ի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է IRNA-ն:

Երկրում վերջին 24 ժամում հայտնաբերվել է վիրուսի 23 հազար 130 դեպք, որից 1529-ը՝ հոսպիտալացման:

Իրանում գրանցված ընդհանուր 6 մլն 543 հազար 837 դեպքից 6 մլն 138 հազար 692-ը առողջացման դեպքերն են, կամ էլ՝ հիվանդանոցներից դուրսգրման: 2282 քաղաքացի ծայրահեղ ծանր վիճակում է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում