Հասարակական

Ավտովերանորոգման կետում հրդեհի հետևանքով երկու մարդ հոսպիտալացվել է

1 րոպեի ընթերցում

Ավտովերանորոգման կետում հրդեհի հետևանքով երկու մարդ հոսպիտալացվել է

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը փետրվարի 4-ին, ժամը 15:27-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Դավիթ Բեկի փողոցի թիվ 134/4 հասցեում ավտոմեքենա է այրվում. կա տուժած։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների երեք մարտական հաշվարկ ևՀրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը:

«Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ երկու տուժած հոսպիտալացվել են:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է ավտովերանորոգման կետում (մոտ 40 քմ)»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 16։10-ին, մարվել՝ 16:33-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում