Հասարակական

Մահացել է կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանը

3 րոպեի ընթերցում

Մահացել է կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանը

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երկարատև հիվանդությունից կյանքից հեռացել է կոմպոզիտոր, երգահան, ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Գրիգորյանը:

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեց Երգի պետական թատրոնի տնօրեն Արմեն Սարգսյանը: Երգահանը մահացել է փետրվարի 4-ին, հիվանդանոցում:

Արթուր Գրիգորյան(Արտաշես Գրիգորի Գրիգորյան) ծնվել է 1958 թվականի հուլիսի 31-ին, Երևանում:

Սովորել էԵրևանի Տիգրան Չուխաճյանի անվան երաժշտական դպրոցիդաշնամուրային, այնուհետև՝ կոմպոզիցիայի դասարանում, 1975-1979 թվականներին՝Երևանի Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում: 1981-1983 թվականներին և 1987 թվականից դասավանդել է «Հայհամերգ» էստրադային ստուդիայում։ 1983-1984 թվականներին աշխատել էԳեղագիտական ազգային կենտրոնում:

1984-1991 թվականներին սովորել է Մոսկվայի թատերական արվեստի պետական ինստիտուտի ռեժիսուրայի ֆակուլտետում։ 1985-1988 թվականներին եղել է «Պոպուլյար» ՎԳԱ-ի երաժիշտ։ 1992 թվականին նշանակվել է Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ գործակալության նախագահ, մինչ 1994 թվականը ղեկավարել էՀայաստանի պետական ջազային նվագախումբը: 1994 թվականից հիմնադրել էՀայաստանի Երգի պետական թատրոնը, որի գեղարվեստական ղեկավարն էր առ այսօր։

1995-1998 թվականներին եղել է Երևանի Երիտասարդական պալատի տնօրենը։ 2001 թվականից հանդիսացել է Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ, 2009 թվականից՝ խորհրդատու։

Հեղինակել է «Այո», «777», «Ասուպ», «Ընծա» մրցանակաբաշխությունները, «Հենց այսպես», «Տես» հեռուստահաղորդումները, «Կանաչ գոտի», «Արցախի ձայներ» նախագծերը, Հայաստանի «Զաքյան» ֆոնդի հովանավորչական ամենամյա հեղինակ-կատարողների մրցանակաբաշխությունը։ Նախաձեռնել և ղեկավարել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի էստրադային կուրսը։ Հեղինակել է բազմաթիվ երգեր, մանկական մյուզիքլներ, մասսայական միջոցառումներ, փառատոներ, թեմատիկ և էստրադային համերգներ։

1996 թվականին արժանացել է Մովսես Խորենացու մեդալի,2005-ին՝ ԼՂՀ և«Վաչագան Բարեպաշտ»մեդալների:

2008թ-ին՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ

2003թ.-ից ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ է:

2011 թվականից՝ Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում