Մարզային

Գեղարքունիքում սուբվենցիոն ծրագրերն ավարտելու  նպատակով  պետական բյուջեից հատկացվել է 254 միլիոն դրամ 

2 րոպեի ընթերցում

Գեղարքունիքում սուբվենցիոն ծրագրերն ավարտելու  նպատակով  պետական բյուջեից հատկացվել է 254 միլիոն դրամ 

ԳԱՎԱՌ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ կառավարության 2022 թվականի փետրվարի 3-ի նիստում որոշում կայացվեց՝ համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի տրամադրման շրջանակներում 2022 թվականի պետական բյուջեից համաֆինանսավորման միջոցով 254 միլիոն դրամ հատկացնել ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանին՝ 2020-2021 թվականների ընթացքում մեկնարկած սուբվենցիոն 14 ծրագրերի շինարարական աշխատանքները շարունակելու եւ ավարտի հասցնելու նպատակով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից, տրամադրված գումարի շրջանակներում կշարունակվեն եւ կավարտվեն Աստղաձոր համայնքի փողոցների ոռոգման համակարգի, Ներքին Գետաշեն համայնքի ոռոգման ցանցի կառուցման, Նորատուսի ներհամայնքային ճանապարհներիի ասֆալտապատման, լուսավորության ցանցի եւ համայնքապետարանի վարչական շենքի, Սարուխան համայնքի փողոցային լուսավորության ցանցի կառուցման, նույն համայնքի ոռոգման ցանցի կապիտալ նորոգման եւ ջրահեռացման համակարգի կառուցման, Վարդենիս համայնքի 4 բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքների հիմնանորոգման, Լճաշեն համայնքի ներհամայնքային փողոցների ասֆալտապատման, Ակունք համայնքի փողոցների եւ նրբանցքների գազիֆիկացման, 2020 թվականի պատերազմի ժամանակ զոհված զինվորների հուշահամալիրի ստեղծման, նույն համայնքի Բարեկամության փողոցի ոռոգման եւ կոյուղու ցանցի վերակառուցման, Գեղամասար համայնքի Սոթք գյուղի գազիֆիկացման ցանցի ընդլայնման աշխատանքները։

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում