Հասարակական

Հրշեջները մարել են Իջևանում բռնկված հրդեհը

1 րոպեի ընթերցում

Հրշեջները մարել են Իջևանում բռնկված հրդեհը

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը փետրվարի 3-ին, ժամը 15:04-ին տեղեկություն է ստացել,որ Իջևան քաղաքի Մետաղագործների փողոցում անասնագոմ է այրվում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

«Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մետաղագործների փողոցի 4-րդ նրբանցքի տներից մեկի բակում գտնվող անասնագոմի (մոտ 35 քմ) տանիքում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 15:21-ին, մարվել՝ 15:28-ին: Այրվել է պահեստավորած անասնակեր (մոտ 200 կգ)։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում