Ադրբեջանի զորամասերից մեկում ոչ մարտական պայմաններում զինծառայող է մահացել
1 րոպեի ընթերցում
![Ադրբեջանի զորամասերից մեկում ոչ մարտական պայմաններում զինծառայող է մահացել](http://armenpress.am/resized/480/static/news/b/2022/02/1074685.jpg)
ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի Եվլախի Պետական սահմանապահ ծառայության զորամասում ոչ մարտական պայմաններում մահացել է սերժանտ Ջեյհուն Նաբաթ Ալի Զադեն: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները: Նշվում է, որ դեպքի վայրում կատարվում են քննչական գործողություններ:
Տարեսկզբից սա Ադրբեջանի զինված ուժերում մահացած 9-րդ զինծառայողն է: