1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փետրվարի 3-ին 4,5 մագնիտուդով երկրաշարժ Է գրանցվել ֆիլիպինյան կղզեխմբի Բաբույանի շրջանում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել են հանրապետության Հրաբխագիտության եւ սեյսմոլոգիայի ինստիտուտում:
Ինստիտուտի տվյալներով՝ Էպիենտրոնը գտնվել Է Կալայանի մունիցիպալիտետի (Կագայանի նահանգ), որտեղ բնակվում Է ավելի քան 17,4 հազար մարդ, հյուսիս - արեւմուտքում:
Օջախն ընկած Է եղել 80 կիլոմետր խորության վրա: Մասնագետները բացառել են ստորգետնյա կրկնական ցնցումների առաջացումն այդ շրջանում:
Տուժածների եւ հնարավոր ավերածությունների մասին տեղեկատվություն այս պահին չի ստացվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: