Պաշտոնական

Նիկոլ Փաշինյանը դուրս է եկել ինքնամեկուսացումից

1 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանը դուրս է եկել ինքնամեկուսացումից

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դուրս է եկել ինքնամեկուսացումից և արդեն վերադարձել է աշխատանքի։

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Փետրվարի 1-ից ուժի մեջ մտած Կառավարության որոշմամբ պատվաստանյութի կիրառման հրահանգի համաձայն սահմանված դեղաչափերով (դեղաչափով) ամբողջական պատվաստված անձինք ինքնամեկուսացվում են ՊՇՌ հետազոտության նմուշառման օրվանից հաշված 7 օրացուցային օրով: Չպատվաստված անձինք ինքնամեկուսացվում են ՊՇՌ հետազոտության նմուշառման օրվանից հաշված 10 օրացուցային օրով:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ կորոնավիրուսով վարակված լինելու մասին պաշտոնապես հայտարարվել էր հունվարի 26-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում