Միջազգային

Ուկրաինայի ուժայիններն ականանետներից գնդակոծել են ԴԺՀ-ի տարածքը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի ուժայիններն ականանետներից գնդակոծել են ինքնահռչակ Դոնեցկի ժողովրդական հանրապետության տարածքը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, լրագրողներին հայտնել Է Հրադադարի ռեժիմի վերահսկման եւ համակարգման համատեղ կենտրոնում ԴԺՀ-ի ներկայացուցիչը:

«Ժամը 05:45-ից մինչեւ 10-28-ը (Երեւանի ժամանակով 06:45-ից մինչեւ 11:28-ը) Ուկրաինայի զինված կազմավորումների կողմից գնդակոծություններ են գրանցվել Կոմինտերնովո եւ Օկտյաբր բնակվայրերի (ԴԺՀ-ի կողմից վերահսկվող) ուղղությամբ: Արձակվել Է 82 միլիմետր տրամաչափի հինգ ական»,-ասել Է գերատեսչության ներկայացուցիչը: ՌԴ ԱԳ նախարարությունում նշել են, որ Կիեւը Դոնբաս Է ուղարկել Ուկրաինայի զինված ուժերի ողջ անձնակազմի կեսը:

Մոսկվան անհանգստություն Է հայտնել ՆԱՏՕ-ի երկրների ռազմական տեխնիկա Ռուսաստանի սահմաններ տեղափոխելու եւ Դոնբասում արեւմտյան հրահանգիչների թիվն ավելացնելու առնչությամբ: Արեւմուտքի երկրները շարունակում են ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային, այդ թվում՝ սպառազինություն մատակարարելով, որն օգտագործվում Է Դոնբասում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հայերեն Русский

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները հանրային ծառայություններ կմատուցեն Արմավիրի և Արագածոտնի մարզերում

Brent-ը մեկ բարելի դիմաց էժանացել է մինչև 74,26 դոլար

Մյանմայի ափերի մոտ նոր երկրաշարժ է տեղի ունեցել

ՌԴ Իրկուտսկի մարզում կործանվել է Տու-22Մ3 ինքնաթիռ. օդաչուներից մեկը զոհվել է

Մյանմայում 20-օրյա զինադադար են հայտարարել երկրաշարժի հետևանքները վերացնելու նպատակով

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը Ղազախստանի դեսպանի հետ քննարկել է ոլորտում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր

Իսրայելի վարչապետը հայտարարել է Գազայի հատվածում նոր տարածքներ գրավելու մասին

Ճապոնիայի ափերի մոտ 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Ուկրաինայի տարածքով գազի տարանցիկային մատակարարման վերականգնումը կհանգեցնի Եվրոպայում դրա գնի նվազմանը. Սլովակիայի վարչապետ

Հայտնի են Հայաստանի ֆուտբոլի գավաթի կիսաեզրափակչի մասնակից բոլոր ակումբները