Մարզային

Սեւանա լճի մակարդակը նախորդ տարվա փետրվարի համեմատ նվազել է 13 սանտիմետրով

1 րոպեի ընթերցում

Սեւանա լճի մակարդակը նախորդ տարվա փետրվարի համեմատ նվազել է 13 սանտիմետրով

ԳԱՎԱՌ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սեւանա լճի մակարդակը 2022 թվականի փետրվարի 1-ի դրությամբ ծովի մակերեւույթից գտնվել է 1900 մետր 39 սանտիմետր բարձրության վրա։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից, նախորդ տարվա նույն օրվա համեմատ լճի մակարդակն իջել է 13 սանտիմետրով։ Այս տարվա առաջին ամսվա ընթացքում Արփա-Սեւան թունելային ջրատարով, ներառյալ ստորերկրյա հոսքը, Սեւանա լիճ է տեղափոխվել 7 միլիոն 338 հազար խորանարդ մետր ջուր։ Սեւանա լիճ թափվող գետերը գտնվում են ձմեռային սակավաջուր փուլում։

Խոսրով Խլղաթյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում