Հասարակական

Վայք-Ջերմուկ ավտոճանապարհին ձորն ընկած ավտոմեքենայի վարորդը մահացել է

1 րոպեի ընթերցում

Վայք-Ջերմուկ ավտոճանապարհին ձորն ընկած ավտոմեքենայի վարորդը մահացել է

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը փետրվարի 1-ին, ժամը 11:44-ին ահազանգ է ստացել, որ Վայք-Ջերմուկ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան ընկել է ձորը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ «VAZ-2106» մակնիշի ավտոմեքենան (Մ. Բ., ծնված 1954 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորը (մոտ 100 մ):

Նշվում է, որ փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը, վարորդի դին պատգարակով տեղափոխելգետի մյուս ափը և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում