Միացյալ Թագավորությունն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը և ՀՀ-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը փետրվարի 1-ին հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Թագավորության Եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցերով նախարար Քրիս Հիթն-Հարիսի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, Արարատ Միրզոյանը շնորհավորել է Քրիս Հիթն-Հարիսին նախարար նշանակվելու կապակցությամբ և հաջողություն մաղթել կարևոր պաշտոնում հետագա գործունեության մեջ:

«Կողմերն անդրադարձել են Հայաստանի Հանրապետության և Մեծ Բրիտանիայի ու Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին և նշել, որ վերջին երեք տասնամյակների ընթացքում մեծ աշխատանք է կատարվել երկկողմ հարաբերությունների կայացման և ամրապնդման ուղղությամբ: Արարատ Միրզոյանն ու Քրիս Հիթն-Հարիսը մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների օրակարգի հետագա ընդլայնման ու երկխոսության ակտիվացման շուրջ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային կայունությանը և անվտանգությանը վերաբերող հարցեր:

ՀՀ ԱԳՆ-ի տեղեկացմամբ՝ հրատապ լուծում պահանջող հումանիտար խնդիրների շարքում ընդգծվել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց հայրենադարձման անհրաժեշտությունը, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական կրոնական ու մշակութային ժառանգության պահպանությունը:

«Զրուցակիցները կարևորել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը: Քրիս Հիթն-Հարիսը նշել է, որ Միացյալ Թագավորությունը աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը»,- հայտնում են Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունից և հավելում, որ Արարատ Միրզոյանը և Քրիս Հիթն-Հարիսն անդրադարձել են նաև Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների` առանց նախապայմանների կարգավորման գործընթացին։ Բրիտանական կողմն իր աջակցությունն է հայտնել կարգավորման գործընթացին:

Հայերեն العربية English Français Русский Türkçe

Քննարկվել են «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքներին վերաբերող հարցեր

Խաչաղբյուրում 2018-2025 թվականներին սոցիալ-տնտեսական նշանակության 8 ծրագիր է իրականացվել

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Ֆրանսիայի մշակույթի նախարարի հետ

Դատախազական ներգործության արդյունքում Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք

Քննարկվել է ՔՀԿ-ների, ԶԼՄ-ների և կուսակցությունների հաշվետվողականության և թափանցիկության բարձրացման հնարավորությունը

Հուլիսի 10-ի միջոցառումների անոնս

IDBank-ը զգուշացնում է կենսաթոշակային ֆոնդերի անունից հանդես եկող զեղծարարների զանգերի մասին

Մոլդովայի խորհրդարանի խոսնակը հայտնել է, որ վարչապետի թեկնածուի անունը կարող է հայտարարվել շաբաթվա վերջին․ Moldpres

Լիբանանին Հայաստանի աջակցությունը բարձր է գնահատվում Կառավարության և ժողովրդի կողմից. գեներալ Բասսամ Նաբուլսին դիմավորել է հումանիտար բեռը

Էկոնոմիկայի փոխնախարարի և տնօրինության միջև քննարկումից հետո «Արարատցեմենտ»-ը վերսկսում է աշխատանքը