Հասարակական

Հրշեջները Մեղրիում բնակարանի հրդեհ են մարել

1 րոպեի ընթերցում

Հրշեջները Մեղրիում բնակարանի հրդեհ են մարել

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը փետրվարի 1-ին, ժամը 16:29-ին ահազանգ է ստացվել, որ Մեղրի քաղաքիԱնդրանիկի փողոցի թիվ 32 շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 16:55-ին, մարվել՝ 17:12-ին: Բնակարանում այրվել են գազի բալոնից (6 կգ) արտահոսած գազը և խոհանոցի (մոտ 10 քմ) գույքը՝ մասամբ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում