Ավստրիայի ԱԳ նախարարի այցը ՀՀ նպատակաուղղված է երկկողմ հարաբերություններին նոր լիցք հաղորդելուն

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքային այցով փետրվարի 2-ից 3-ը Հայաստանում է գտնվելու Ավստրիայի Հանրապետության եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգը: Այցը նպատակաուղղված է երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանն ու խորացմանը, դրանց որակական նոր լիցք հաղորդելուն:«Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։

«Հայ-ավստրիական հարաբերությունները վերջին տարիներին նշանակալի առաջընթաց են ապրել։ Հայաստանի համար Ավստրիան ունի առանցքային նշանակություն՝ որպես ԵՄ անդամ երկիր։ Երկու երկրների միջև համագործակցության խորացումը կարևորվում է նաև բազմակողմ ձևաչափում փոխգործակցության տեսանկյունից։ Ավստրիան այն եզակի պետություններից է, որի կառավարությունը շուրջ 4 տարի դրամաշնորհներ է տրամադրել ՀՀ-ում սիրիահայության վիճակը բարելավելու նպատակով:

Հայ-ավստրիական երկկողմ հարուստ օրակարգը ներառում է փոխգործակցություն առևտրատնտեսական, կրթության ոլորտներում, համագործակցություն խորհրդարանական մակարդակում, աջակցության ծրագրերի, մասնագիտական կարողություների զարգացման ոլորտում, որոնց հիմքում առկա է ամուր իրավապայմանագրային դաշտ:

Երկկողմ հարաբերություններ

Հայաստանի Հանրապետության և Ավստրիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. հունվարի 24-ին:

2018թ. նոյեմբերի 28-ին Ավստրիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Արմեն Պապիկյանը:

2012թ. օգոստոսի 28-ին Հայաստանում Ավստրիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել (նստավայրը` Վիեննա) Ալոիս Կրաուտը:2021թ. Հայաստանում Ավստրիայի Զարգացման համակարգման գրասենյակի ղեկավար է նշանակվել Կլաուս Կապպերը:

Առևտրատնտեսական հարաբերություններ

Հայ-ավստրիական առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում վերջին՝ յոթերորդ նիստը տեղի է ունեցել 2016թ. ապրիլի 12-ին Վիեննայում: Հերթական նիստն անցկացվելու է 2022թ. փետրվարի 3-ին՝ Ավստրիայի ԱԳ նախարարի՝ Հայաստան այցի շրջանակներում։

2013թ.-ից Հայաստանում գործում է Ավստրիական զարգացման գործակալությունը (ԱԶԳ) (գլխամասը` Թբիլիսի): Ավստրիական կողմը կարևորում է աջակցությունը Հայաստանում ընթացող սոցիալ-տնտեսական բարեփոխումներին, համագործակցությունը գյուղատնտեսության, բնապահպանության, էներգետիկ, մասնավորապես` վերականգնվող էներգիայի արտադրության ոլորտներում: Այդ համատեքստում Ավստրիայի զարգացման գործակալությունը ներդրել է Հայաստանի սահմանային մարզերին աջակցման ծրագիրը:

Հայաստանի Հանրապետության առևտրաշրջանառությունը Ավստրիայի հետ 2021թ. հունվար-նոյեմբերինկազմել է շուրջ 23 մլն. ԱՄՆ դոլար։

Քաղաքական երկխոսություն

Երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև առկա է խորհրդակցությունների ձևաչափ։ Հայ-ավստրիական վերջին քաղաքական խորհրդակցությունները տեղի են ունեցել 2018թ. նոյեմբերին Երևանում:

Միջխորհրդարանական համագործակցություն

Հայ-ավստրիական խորհրդարանական կապերը աչքի են ընկնում ակտիվությամբ: Երկու երկրների օրենսդիր մարմիններում գործում են միջխորհրդարանական բարեկամական խմբեր։

***

2015թ. ապրիլի 22-ին Ավստրիայի խորհրդարանն ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման վերաբերյալ հայտարարություն։

2020թ․ նոյեմբերին Ավստրիայի կառավարությունը որոշում է կայացրել Արտաքին աղետների հիմնադրամից 44-օրյա պատերազմի հետևանքները մեղմելու համար 1 միլիոն եվրո մարդասիրական օգնություն տրամադրել, որն իրականացվել է ԿԽՄԿ-ի միջոցով»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հայերեն English Русский Türkçe

Քննարկվել են «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքներին վերաբերող հարցեր

Խաչաղբյուրում 2018-2025 թվականներին սոցիալ-տնտեսական նշանակության 8 ծրագիր է իրականացվել

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Ֆրանսիայի մշակույթի նախարարի հետ

Դատախազական ներգործության արդյունքում Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք

Քննարկվել է ՔՀԿ-ների, ԶԼՄ-ների և կուսակցությունների հաշվետվողականության և թափանցիկության բարձրացման հնարավորությունը

Հուլիսի 10-ի միջոցառումների անոնս

IDBank-ը զգուշացնում է կենսաթոշակային ֆոնդերի անունից հանդես եկող զեղծարարների զանգերի մասին

Մոլդովայի խորհրդարանի խոսնակը հայտնել է, որ վարչապետի թեկնածուի անունը կարող է հայտարարվել շաբաթվա վերջին․ Moldpres

Լիբանանին Հայաստանի աջակցությունը բարձր է գնահատվում Կառավարության և ժողովրդի կողմից. գեներալ Բասսամ Նաբուլսին դիմավորել է հումանիտար բեռը

Էկոնոմիկայի փոխնախարարի և տնօրինության միջև քննարկումից հետո «Արարատցեմենտ»-ը վերսկսում է աշխատանքը