Հասարակական

ՔՊ-ն նախագահի թեկնածու է առաջադրել Վահագն Խաչատուրյանին

1 րոպեի ընթերցում

ՔՊ-ն նախագահի թեկնածու է առաջադրել Վահագն Խաչատուրյանին

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը նախագահի թեկնածու է առաջադրել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց Ազգային ժողովի նախագահ, ՀՀ նախագահի պաշտոնակատար Ալեն Սիմոնյանը:

«Նախագահի թեկնածուի առաջադրման վերաբերյալ քննարկումը տեղի ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության ֆորմատով, հետո նաև խմբակցության հետ է քննարկվել, քննարկվել են նաև այլ թեկնածուներ: Շատ երկար է եղել քննարկումը եղել և շատ տարբեր փաստարկներ են բերվել: Երկար քննարկումներից հետո այդ որոշումը կայացրեցինք»,- ասաց Սիմոնյանը:

ՀՀ Ազգային ժողովի նախագահ, նախագահի պաշտոնակատար Ալեն Սիմոնյանն Վահագն Խաչատուրյանին լավ թեկնածու է համարում նշելով, որ նա իր անցած ճանապարհով և պարկեշտությամբ համապատասխանում է պաշտոնին և բավականին լավ կիրականացնի իր պարտականությունները:

« Եղել է նաև իմ թեկնածության հարցը, բայց ես ինքնաբացարկ եմ հայտնել»,- հավելեց Սիմոնյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում