Մարզային

Գեղարքունիքի մարզի բուժհաստատություններում նախորդ տարում ծնվել է 1766 երեխա

1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի բուժհաստատություններում նախորդ տարում ծնվել է 1766 երեխա

ԳԱՎԱՌ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզում ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում 2021 թվականին գրանցվել է 1757 ծնունդ, որից 9-ը՝ զույգ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչությունից, նախորդ տարում ծնված 1766 երեխաներից 912-ը տղա են, 854-ը՝ աղջիկ։ Գրանցված ծնունդներից 922-ը կամ 52,2 տոկոսը բաժին է ընկնում Մարտունու տարածարջանին։ 312 երեխա ծնվել է Գավառի, 271 երեխա՝ Սեւանի, 183 երեխա՝ Վարդենիսի եւ 58 երեխա՝ Ճամբարակի տարածաշրջաններում։

2020 թվականի համեմատ 2021 թվականին Գեղարքունիքի մարզի բուժհաստատություններում գրանցված ծնունդների թիվը նվազել է 138-ով։

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում