Մոսկվայում ԱՄՆ-ի դեսպանությունում հայտարարել են, որ ՌԴ-ի դիվանագետներին չեն արտաքսում Նահանգներից

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ը Պետդեպարտամենտի հրահանգն արտաքսում չի համարում, որի համաձայն Ռուսաստանի մի քանի տասնյակ դիվանագետներ պետք Է Վաշինգտոնից հեռանան այս տարվա հունվարին եւ հունիսին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչությունում «Ինտերֆաքս»-ին հայտնել են փետրվարի 1-ին:

«Դա արտաքսում չԷ: Ռուսաստանի իշխանությունները տեղեկացված են եղել, որ կարող են փոխարինել այն դիվանագետներին, որոնք կլքեն երկիրը՝ այդ պաշտոններում նշանակելով իրենց դիվանագիտական ներկայացուցչությունների այլ աշխատակիցների»,-ասել են ԱՄՆ-ի դեսպանությունում:

Այնտեղ, մասնավորապես, այսպես են պատասխանել գործակալության այն հարցին, թե ԱՄՆ-ի դիվանագետներն արդյոք Ռուսաստանից կհեռանան որպես պատասխան միջոց ԱՄՆ-ի իշխանությունների որոշման: Վաշինգտոնի կարծիքով, ամերիկյան մոտեցումն «ավելի մեծ զուգակշռություն Է ապահովում երկու դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքում, քանի որ դրանց անձնակազմը փոխվելու Է նույն հաճախականությամբ»:

«Դա կօգնի դյուրացնել մեր դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքի աստիճանական վերականգնումը, որն անհրաժեշտ Է Ռուսաստանի հետ ավելի կայուն եւ կանխատեսելի հարաբերություններ հաստատելու համար»,-հայտարարել են ԱՄՆ-ի դեսպանությունում: Անցած շաբաթ Վաշինգտոնում ՌԴ-ի դեսպան Անատոլի Անտոնովը հայտարարել Է, որ Ռուսաստանը, կատարելով Պետդեպարտամենտի հրահանգը, մտադիր Է գործել՝ ելնելով փոխադարձության սկզբունքից:

Հայերեն Русский

Կոնֆերենցիաների լիգա. «Նոա»-ն դուրս եկավ հաջորդ փուլ, «Փյունիկ»-ը լքում է պայքարը

Փրկարարները հայտնաբերել են մառախուղի պատճառով մոլորված քաղաքացուն

ԶՈՒ ԳՇ պետը ժամկետային զինծառայողների հետ քննարկել է կարգապահության և իրավախախտումների կանխարգելման հարցեր

Հայ-չինական հարաբերությունները գտնվում են քաղաքական երկխոսության բարձր մակարդակի վրա՝ ստանալով ռազմավարական բնույթ. ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ

Հարավային Կովկասում ձևավորվում է խաղաղության, համագործակցության և փոխկապակցվածության նոր ժամանակաշրջան. ՉԺՀ դեսպան

«Սևանի շուրջ» սիրողական հեծանվային արշավի անցկացման համար կհատկացվի շուրջ 23.9 մլն դրամ

Խուդաթյանն Իրանի փոխարտգործնախարարի հետ քննարկել է էներգետիկ և տրանսպորտային ծրագրերը

Սյունիքի և Վայոց ձորի 12 համայնքում կամրապնդվեն աղետներին պատրաստվածության և վաղ ազդարարման կարողությունները

«Wildberries»-ը հաշվարկում է լոգիստիկ ենթակառուցվածքի միջադեպերից տուժած վաճառողների վնասները

Գառնիում կստեղծվի հայկական գորգարվեստին նվիրված նոր մշակութային կենտրոն