Շուշի. Շուշան Պետրոսյանը երկրպագուներին է ներկայացրել նոր ստեղծագործությունը
1 րոպեի ընթերցում
![Շուշի. Շուշան Պետրոսյանը երկրպագուներին է ներկայացրել նոր ստեղծագործությունը](http://armenpress.am/resized/480/static/news/b/2022/02/1074408.jpg)
ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Շուշան Պետրոսյանը երաժշտասերների դատին է հանձնել «Շուշի» ստեղծագործությունը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակն արդեն համացանցում է:
Երգի խոսքերի և երաժշտության հեղինակն Աննա Հովներն է, հոլովակի ռեժիսորը՝ Վահե Յանը, օպերատորը Սուրեն Թադևոսյանն է:
Շուշան Պետրոսյանը մասնակցել է Հայաստանում և արտասահմանում հայկական սփյուռքի ներկայացուցիչների համար կազմակերպված բազմաթիվ համերգների, հանդես է եկել մենահամերգներով։ Երգչուհին ունի բազմաթիվ սիրված երգեր, որոնցից են «Մայրիկ», «Պատրանքի թևով», «Իմ անուշ հայրենիք» և այլ ստեղծագործություններ: