Բժիշկներն ԱՍՀՆ նախաձեռնությամբ հանդիպել են SOCIEUX+ ծրագրով Հայաստանում գտնվող միջազգային փորձագետների հետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը «Հաշմանդամության գնահատման համակարգի բարեփոխումների և անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգի ներդրման ծրագրի» շրջանակում հունվարի 30-ին կազմակերպել է բժիշկների և հարբժիշկների հանդիպումը SOCIEUX+ ծրագրով Հայաստանում գտնվող միջազգային փորձագետներ Ստատիս Տրիանտաֆիլուի և Լորան Մերիադի հետ։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։

«Հանդիպման շրջանակում մասնակիցները հնարավորություն են ունեցել քննարկել ՖՄԴ հաշմանդամության գնահատման կենտրոնի նպատակին ու գործունեությանը, գնահատման իրականացմանն անհրաժեշտ գործիքակազմին և անձի ֆունկցիոնալության գնահատման համար պահանջվող արձանագրություններին վերաբերող մի շարք մանրամասներ։ Վերջիններիս անհրաժեշտ տեղեկատվություն է տրամադրվել նաև կենտրոնի ինդիկատիվ սարքավորումների, ֆունկցիոնալ գնահատման ինդիկատիվ դրույթների, ինչպես նաև ՖՄԴ գնահատման նորարարական մի շարք ասպեկտների վերաբերյալ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ դասընթացին ներկա է գտնվել նաև աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը։ Ընդգծելով հաշմանդամություն ունեցող անձանց ֆունկցիոնալության ճշգրիտ գնահատման և այս գործում որակյալ մասնագետների ներգրավման կարևորությունը՝ նախարարի տեղակալը հույս է հայտնել, որ համատեղ ջանքերի շնորհիվ հնարավոր կլինի այս բարդ գործընթացը կազմակերպել պատշաճ կերպով։

Նշվում է, որ, Տաթևիկ Ստեփանյանի խոսքով, սա հնարավորություն կտա հետևել 100-ից ավելի երկրների օրինակին, որոնք վերոնշյալ գործընթացը կազմակերպում են առավել արդյունավետ եղանակով։ Նա շեշտել է, որ պետք է անցնել միասնական թեստերի ձեռքբերման, վալիդացման ու գնահատման համակարգի՝ ունենալով նաև միջազգային չափորոշիչներից բխող պայմաններ։

Հայերեն

Գերմանիայի հակահետախուզությունը հայտարարել է ռուսական լրտեսական ակտիվության ուժեղացման մասին

Մեր ձեռագրերում ու պատմության մեջ դատարկ էջեր չունենք. Մատենադարանի տնօրենը պատասխանել է Հիքմեթ Հաջիևին

«Արարատցեմենտ»-ը հերքում է ցեմենտի թանկացման մասին տեղեկությունները

Մեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներին

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը շարունակելու է «Հեզբոլլահի» ենթակառուցվածքների խոցումը Լիբանանում

Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են չհարվածել միմյանց էներգետիկ օբյեկտներին

Պաշտպանության նախարարը ու Ֆրանսիայի նոր դեսպանը քննարկել են պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարները

Թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել է «Արթիկ» ՔԿՀ-ի ծառայողը

Հայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը

Հարյուրից ավելի աշխատանք՝ մեկ հարթակում. ցուցահանդեսով մեկնարկեց «Հայաստանի գույները» ջրաներկի միջազգային փառատոնը