Գեղարքունիքի մարզի որոշ ճանապարհներին իրականացվում են ձյան մաքրման եւ լայնացման աշխատանքներ

2 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վերջին օրերին Գեղարքունիքի մարզում տեղացած թույլ ձյան եւ բքերի պատճառով տրանսպորտային երթեւեկության համար դժվարանցանելի իրավիճակ է առաջացել որոշակի ճանապարհահատվածներում։

Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից, տեղացած ձյան եւ բքերի պատճառով վերջին օրերին դժվարանցանելի իրավիճակ է առաջացել Վերին Գետաշեն-Մադինա, Վարդենիս-Այրք, Խաչաղբյուր-Գեղաքար, Ծովակ-Ախպրաձոր, Ճամբարակ-Աղբերք ուղղություններում, ինչը հաղթահարվել է ճանապարհների մաքրման եւ լայնացման աշխատաքնների արդյունքում։ «Հունվարի 31-ի առավոտվա դրությամբ մարզում բքի պատճառով փակ է մնում Վարդենյաց լեռնանցքը, որի բացման ուղղությամբ աշխատանքներ են տարվում։ Մնացած բոլոր ճանապարհները բաց են ու երթեւեկելի, հիմնականում՝ մերկասառույցից ու ձյան շերտից ազատված։ Լեռնային կամ բարձրլեռնային մի շարք բնակավայրերում դժվարանցանելի վիճակ առաջացել է բքերի պատճառով, բայց ձյան կուտակումները ժամանակին հեռացվել են սպասարկող կազմակերպությունների կողմից։ Օրվա ընթացքում եւս բքերի դեպքեր արձանագրվում են, սակայն ճանապարհների անցանելիությունը հաջողվում է ապահովել»,-ներկայացրեց Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի պետ Գեւորգ Խաչատրյանը։

Խոսրով Խլղաթյան

Հայերեն Русский

ԵԱՏՄ, ԵՄ և հանրաքվե. Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Պուտինը

Մենք շահագրգռված ենք Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների հետագա զարգացմամբ ու խորացմամբ. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպմանը

Պայմանավորվեցինք անկեղծ և կառուցողական խոսակցությունը շարունակել Մոսկվա կատարելիք իմ առաջիկա այցի ընթացքում. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպման մասին

Գերմանիան Ռուսաստանին մեղադրել է Լայպցիգի օդանավակայանում դիվերսիա իրականացնելու փորձի մեջ

Բիշքեկում ընթանում է Փաշինյան-Պուտին հանդիպումը

Գերմանիայի խոշորագույն ջերմաէլեկտրակայաններից մեկի մոտ պայթուցիկ նյութեր են հայտնաբերվել

Ռուսաստանի կողմից աճող սպառնալիքի պայմաններում պաշտպանությունն ամրապնդելու նպատակով ԵՄ-ն համախմբում է առաջատար փորձագետներին

Կառլեն Հովհաննիսյանը տեղափոխվում է ռուսական «Ակրոն»

Քաղաքաշինության կոմիտեի նախագահն ու ԲՏԱ և ԱԲ փոխնախարարը կարևորել են նորարարական ծրագրերի իրականացման գործում ջանքերի մեկտեղումը

Երևանում կանցկացվի հայ-թուրքական գործարար համաժողով և Armenia Expo 2026-ը