Սպորտ

Կալամյանի գալով հայկական բասկետբոլը մի քանի քայլ առաջ կկատարի. Կարեն Գիլոյան

2 րոպեի ընթերցում

Կալամյանի գալով հայկական բասկետբոլը մի քանի քայլ առաջ կկատարի. Կարեն Գիլոյան

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի կարծիքով՝ Հայաստանի բասկետբոլի հավաքականի նոր գլխավոր մարզիչ Ռեքս Կալամյանի նշանակումը կնպաստի, որպեսզի Հայաստանում բասկետբոլը մի քանի քայլ առաջ կատարի:

«Ռեքս Կալամյանն արդեն 30 տարի է NBA-ում լուրջ մասնագետ է: Նա իսկապես շատ փորձառու մասնագետ է: Կալամյանի գալով հայկական բասկետբոլը մի քանի քայլ առաջ կկատարի: Եվ եթե կարողանանք ճիշտ բասկետբոլիստներ բերել, հավաքագրենք մեր ուժեղներին, ուրեմն վստահ եմ, որ փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում լավ հանդես կգանք»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց նախարարի տեղակալը:

Գիլոյանի խոսքով` Հայաստանի գերնպատակն էլիտ ռաունդ դուրս գալն է և ինչու ոչ` նաև եվրոպական ուժեղագույն հավաքականների հետ մասնակցել որակավորման փուլին:

«Դետրոյթ Փիստոնս» թիմի ներկայիս մարզիչ Ռեքս Կալամյանը շուրջ 30 տարի աշխատում է NBA-ում: Ռեքս Կալամյանը մարզչական կարիերան սկսել է 1990-ականներին: Կալամյանն աշխատել է «ELAC» (1990–1992), «Los Angeles Clippers» (1995–2003), «Denver Nuggets» (2004–2005), «Minnesota Timberwolves» (2005–2007), «Sacramento Kings» (2007–2009), «Oklahoma City Thunder» (2009–2015), «Toronto Raptors» (2015–2018), «Los Angeles Clippers» (2018–2020) «Sacramento Kings» (2020-2021),«Detroit Pistons» (2021-մինչ օրս) թիմերում: Հայազգի մասնագետի գլխավորությամբ Հայաստանիազգային հավաքականը կմասնակցի փոքր երկրների Եվրոպայի առաջնությանը, որը կանցկացվի հունիսի 28-ից հուլիսի 3-ը Մալթայի Տա-Քալի քաղաքում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում