Հասարակական

Եղվարդում ավտոմեքենա է այրվել

1 րոպեի ընթերցում

Եղվարդում ավտոմեքենա է այրվել

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը հունվարի 30-ին, ժամը 09:23-ին տեղեկություն է ստացել, որ Եղվարդ քաղաքի Չարենցի փողոցում՝ «Եղվարդ» սուպերմարկետի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 09:31-ին, մարվել՝ 09:52-ին: Այրվել է «Volkswagen Golf» (վարորդ` Ա. Պ.) մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում