Հասարակական

Համընդհանուր հեռավար ուսուցման անցնելու որոշում չկա. ՀՀ ԿԳՄՍ նախարարություն

2 րոպեի ընթերցում

Համընդհանուր հեռավար ուսուցման անցնելու որոշում չկա. ՀՀ ԿԳՄՍ նախարարություն

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պաշտոնապես տեղեկացնում է՝ սոցիալական հարթակներում շրջանառվող այն տեղեկատվությունը, թե փետրվարի 7-ից դպրոցները, միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններն անցնում են հեռավար կրթության, չի համապատասխանում իրականությանը։

«Հեռավար կրթության անցնելու վերաբերյալ ԿԳՄՍ նախարարի նոր հրաման գոյություն չունի․ տարածվող փաստաթութղը անհեթեթություն է։

Մեր համաքաղաքացիներին խնդրում և հորդորում ենք հետևել միայն պաշտոնական լրահոսին, որը մշտապես զետեղվում է ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքում՝ escs.am, ինչպես նաև սոցիալական հարթակների պաշտոնական էջերում»,- «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։

Գերատեսչությունը նաև տեղեկացնում է, որ, գործող կարգավորումներով, ուսումնական հաստատությունըկարողէանցնելհեռավարուսուցման՝ հիմք ընդունելով համաճարակային իրավիճակը։ «Այսինքն՝ եթե կան ուսումնական հաստատություններ, որտեղ համավարակի դեպքերը որոշակի տոկոսի են հասնում, ապա նրանք ժամանակավոր՝ 14 օրով անցնում են հեռավար կրթության՝ այդ մասին գրավոր տեղյակ պահելով նախարարությանը։ Համաճարակային իրավիճակի բարելավումից հետո ուսումնական հաստատություններընորիցանցում ենկատարումառկաուսուցման»,- ասվում է հաղորդագրության մեջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում