Հասարակական

Փրկարարներն արգելապատնեշին բախված բեռնատարից դուրս են բերել արգելափակված վարորդին

1 րոպեի ընթերցում

Փրկարարներն արգելապատնեշին բախված բեռնատարից դուրս են բերել արգելափակված վարորդին

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը hունվարի 27-ին, ժամը 14:49-ին ահազանգ է ստացել, որ Կապան քաղաքի Գործարանային փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ․ վարորդը արգելափակվել է ավտոմեքենայում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ «KamAZ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ. Պ․, ծնված 1971 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել բետոնե արգելապատնեշին, ինչի հետևանքով վարորդը արգելափակվել է ավտոմեքենայում:

Նշվում է, որ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, վարորդին դուրս են բերել և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում