Հայտնի է Արցախի նախագահի կորոնավիրուսի թեստի պատասխանը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 27-ին կորոնավիրուսի թեստ է հանձնել: «Արմենպրես»-ի հետ զրույցում Արցախի նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը նշեց, որ թեստի պատասխանը բացասական է:

«Արցախում պահպանվում են համաճարակով պայմանավորված սահմանափակումները և նախագահի բոլոր հանդիպումները և այցերը տեղի են ունենում հակահամաճարակային սահմանափակումների կանոններին համապատասխան»,-ասաց Լուսինե Ավանեսյանը:

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպել էր հունվարի 24-ին: Այդ օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի էր ունեցել խորհրդակցություն՝ նվիրված Արցախում սոցիալական և ենթակառուցվածքային խնդիրների լուծմանը:

ՀՀ կառավարությունը հունվարի 26-ին տեղեկացրել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնել է կորոնավիրուսի թեստ, որի պատասխանը եղել է դրական: Վարչապետը սահմանված կարգով ինքնամեկուսացել է: Վարչապետ Փաշինյանը գործունեությունը կիրականացնի հեռավար:

Հայերեն

Աչաջուր գյուղում ստեղծվում է լոգիստիկ սառնարանային կենտրոն

«Օսկար» կսկսեն շնորհել նաև հնարքների բեմադրության համար

ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա Դուշանբեում

Տիգրան Ավինյանն անդրադարձել է Գյումրիի ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքներին

Ունենք շինարարներ, որոնք այս ժամանակատվածում ունակ են կառուցել դպրոցը. Տիգրան Ավինյանը` Ազարյանի մարզադպրոցի մասին

Հայոց ցեղասպանության տարելիցին ընդառաջ Բուխարեստում բացվել է երկու ցուցադրություն

Լրացուցիչ սոցիալական աջակցություն կտրամադրվի ԼՂ-ից բռնի տեղահանված կարիքավորներին

ԿԳՄՍ նախարարը ձմեռային ՕԽ մասնակից մարզաձևերի ֆեդերացիաների հետ հանդիպում է նախատեսում

Դոմինիկյան Հանրապետությունը երեք օրով երկարաձգել է սուգը․ զոհերի թիվը հասել է 221-ի

Մեծ Բրիտանիան և Նորվեգիան պլանավորում են 580 միլիոն դոլար հատկացնել Ուկրաինային անօդաչուների համար