Արցախ

Ադրբեջանը հիմնահատակ ոչնչացրել է Բերձորի Սուրբ Համբարձում եկեղեցին

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանը հիմնահատակ ոչնչացրել է Բերձորի Սուրբ Համբարձում եկեղեցին

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանը հիմնահատակ ոչնչացրել է Բերձորի Սուրբ Համբարձում եկեղեցին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող» հիմնադրամի ղեկավար Րաֆֆի Քորթոշյանը։

«Արբանյակային վերջին լուսանկարներից պարզվում է, որ Ադրբեջանի ցեղասպան և մշակութակործան վարչախումբը հիմնահատակ ոչնչացրել է Բերձորի Սբ. Համբարձում եկեղեցին։

Եկեղեցու հիմքը դրվել էր 1996 թ.: Գմբեթավոր հորինվածքով, սրբատաշ բազալտից կառուցված եկեղեցու կառուցումն ավարտվել էր երկու տարի անց և օծվել՝ 1998 թ. մայիսի 31-ին»,-գրել է Քորթոշյանը։

2.jpg (708 KB)

Եկեղեցու մասին ավելի մանրամասն տեղեկություն կարելի է ստանալ հետևյալ հղումով։

1111.jpg (673 KB)

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում