Միջազգային

ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակը հայտարարել Է վերընտրման հասնելու պլանների մասին

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակը հայտարարել Է վերընտրման հասնելու պլանների մասին

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նեսնի Փելոսին (Կալիֆոռնիայի նահանգից), որը ներկայացնում Է Դեմոկրատական կուսակցությունը եւ ԱՄՆ-ի պետական հիերարխիայում այժմ զբաղեցնում Է կարեւորությամբ երրորդ պաշտոնը, մտադիր Է վերընտրման հասնելու Կոնգրեսի ստորին պալատում: Այդ մասին ասված Է նրա հայտարարության մեջ, որը տարածվել Է հունվարի 25-ին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Թեեւ մենք հասել ենք առաջընթացի, պահանջվում Է անել եւս շատ բան՝ մարդկանց կյանքը բարելավելու համար»,- նշել Է Փելոսին, որն այժմ 81 տարեկան Է: «Մեր ժողովրդավարությունը գտնվում Է սպառնալիքի տակ ճշմարտության վրա հարձակումների, Կապիտոլիումի վա հարձակման եւ նահանգներում ընտրական իրավունքի վրա հարձակման պատճառով»,- հավելել Է օրենսդիրը:

«Ես իմ թեկնածությունը քվեարկության են դնում Կոնգրեսում նոր ժամկետով, որպեսզի աշխատեմ ի շահ ժողովրդի եւ պաշտպանեմ ժողովրդավարությունը»,- նշել Է Փելոսին: Նա չի պազաբանել, թե մտադիր Է արդյոք հետագայում հասելու Նեկայացուցիչների պալատի խոսնակի ընտրման: Փելոսին ԱՄՆ-ի Կոնգրեսի ստորին պալատում Կալիֆոռնիան Է ներկայացնում 1987 թվականից: ԱՄՆ-ի Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները տեղի են ունենալու 2022 թվականի նոյեմբերին: Ընտրվելու են Ներկայացուցիչների պալատի բոլոր 435 անդամները եւ 34 սենատորներ: Ներկայումս Կոնգրեսի ստորին պալատում դեմոկրատները պահպանում են մեծամասնությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում