Հարավային Կորեայի ՀՆԱ-ն 2021 թվականին աճել է մինչեւ 11 տարվա առավելագույն ցուցանիշ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավային Կորեայի տնտեսությունը 2021 թվականին նախորդ տարվա համեմատությամբ ավելացել Է 4 տոկոսով: Այդ մասին վկայում են Կորեայի բանկի նախնական տվյալները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Սրանք վերելքի առավելագույն տեմպերն են վերջին 11 տարվա ընթացքում: Երկրի ՀՆԱ-ն չորրորդ եռամսյակում ավելացել Է 4,1 տոկոսով՝ տարեկան արտահայտությամբ եւ 1,1 տոկոսով՝ երրորդ եռամսյակի համեմատությամբ: Վերլուծաբանները եռամսյակի արդյունքներով 3,7 տոկոսով բարձրացում են կանխատեսել տարվա համար եւ 0,9 տոկոսով՝ եռամսյակի համար, հաղորդում Է Trading Economics-ը:

Սպառողական ծախսերը հոկտեմբեր-դեկտեմբերին 6,3 տոկոսով ավելացել են մեկ տարի առաջվա այդ նույն ժամանակաշրջանի նկատմամբ (երրորդ եռամսյակում աճը կազմել Է 3,3 տոկոս), պետական ծախսերը՝ 8,1 տոկոսով (6,5 տոկոսով): Արտահանման ծավալն աճել Է 6,1 տոկոսով, ներմուծմանը՝ 9,7 տոկոսով: Մինչդեռ կապիտալ ծախսերի աճի տեմպերը դանդաղել են մինչեւ 1,1 տոկոս՝ երրորդ եռամսյակի 1,5 տոկոսի համեմատությամբ:

Սպառողական ծախսերը հոկտեմբեր-դեկտեմբերին 1,7 տոկոսով ավելացել են երրորդ եռամսյակի նկատմամբ, պետական ծախսերը՝ 1,1 տոկոսով: Արտահանումը 4,3 տոկոսով բարձրացել Է կիսահաղորդիչների բաղադրիչների եւ նավթամթերքների մատակարարումների շնորհիվ: Ներմուծումը նույնպես ավելացել Է 4,3 տոկոսով՝ նավթահումքի եւ քիմիական արտադրանքի գնումների ավելացման հաշվին: Հարավային Կորեայի ՀՆԱ-ն երրորդ եռամսյակում 4 տոկոսով բարձրացել Է տարեկան արտահայտությամբ եւ 0,3 տոկոսով՝ եռամսյակային արտահայտությամբ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Հայերեն Русский

Հայտնի են «Դեպի Եվրատեսիլ» նախագծի 12 մասնակիցները

Սանտորինիում արտակարգ դրություն է հայտարարվել երկրաշարժերի հետևանքով

«Բարի օր 2» կատակերգական ֆիլմն արդեն երևանյան կինոթատրոններում է

ՊԵԿ-ը մանրամասնել է ԵԱՏՄ շուկա արտահանելու համար թվային դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկը

ԿԳՄՍՆ-ն կսահմանափակի քաղաքային դպրոցներում հեռավար կրթության ծավալները

Համահայկական ձմեռային խաղերի շախմատի մրցաշարի հաղթողները Երևանից ու Աբովյանից են

Թուրքիայի և Ռուսաստանի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել

Հայաստանի և Իրանի միջև Արաքս գետի վրայով երկրորդ կամրջի շինարարությունն անհրաժեշտություն է․ Իրանի դեսպան

ՄԻՊ-ը կարևորում է ԼՂ-ից տեղահանվածների իրավունքների պաշտպանության հարցում քաղաքացիական հասարակության հետ համագործակցությունը

Իրանն ըմբռնումով է մոտենում եվրոպացի դիտորդների ներկայությանը Հայաստանում․ Մեհդի Սոբհանի