Հասարակական

Հրշեջները մարել են Էջմիածնում բռնկված հրդեհը

1 րոպեի ընթերցում

Հրշեջները մարել են Էջմիածնում բռնկված հրդեհը

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը հունվարի 24-ին, ժամը 10:44-ինահազանգ է ստացել, որ Էջմիածին քաղաքի Շահումյան փողոցում այրվում է չշահագործվող շինության տանիք:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 11:40-ին, մարվել՝ 17:07-ին: Այրվել են չշահագործվող շինության տանիքը և առաստաղը (մոտ 200 քմ):

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում