Ավազակության կասկածանքով ձերբակալվածների մեքենայի խուզարկությամբ թմրամիջոց է հայտնաբերվել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գրանդ Քենդի» ընկերությունում ավազակային հարձակում կատարած անձանց ավտոմեքենայում ոստիկանները հայտնաբերել են թմրամիջոց։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից։

«Անցած շաբաթանդրադարձել էինք«Գրանդ Քենդի» ընկերությունում կատարված ավազակային հարձակման դեպքին։ Դեպքի առթիվ տարածքային քննչական մարմնում քրեական գործ էր հարուցվել, որի շրջանակներում Շենգավիթի ոստիկանների ձեռնարկած բացահայտման միջոցառումներին միացան ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները։ Համատեղ ու հետևողական աշխատանքի շնորհիվ փաստական տվյալներ ձեռք բերվեցին ավազակությունը կատարած անձանց ինքնության վերաբերյալ, որոնք իրացվեցին հունվարի 18-ին։ Երևանի բնակիչներ, 30 և 34 տարեկան երկու տղամարդիկ հայտնաբերվեցին մայրաքաղաքի Շահամիրյանների փողոցում ու, մեքենայով հանդերձ, բերման ենթարկվեցին ու ձերբակալվեցին։ Հունվարի 22-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ Շենգավիթի քրեական հետախույզները խուզարկել են նրանց «Մերսեդեսը»՝ հայտնաբերելով 10 գրամից ավելի մարիխուանայի նմանվող զանգվածներ, հոգեներգործուն դեղապատիճներ, թափանցիկ հեղուկով ու մեթադոն գրառմամբ սրվակ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ հայտնաբերվածն առգրավվել է։ Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հայերեն

Հայտնի են «Դեպի Եվրատեսիլ» նախագծի 12 մասնակիցները

Սանտորինիում արտակարգ դրություն է հայտարարվել երկրաշարժերի հետևանքով

«Բարի օր 2» կատակերգական ֆիլմն արդեն երևանյան կինոթատրոններում է

ՊԵԿ-ը մանրամասնել է ԵԱՏՄ շուկա արտահանելու համար թվային դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկը

ԿԳՄՍՆ-ն կսահմանափակի քաղաքային դպրոցներում հեռավար կրթության ծավալները

Համահայկական ձմեռային խաղերի շախմատի մրցաշարի հաղթողները Երևանից ու Աբովյանից են

Թուրքիայի և Ռուսաստանի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել

Հայաստանի և Իրանի միջև Արաքս գետի վրայով երկրորդ կամրջի շինարարությունն անհրաժեշտություն է․ Իրանի դեսպան

ՄԻՊ-ը կարևորում է ԼՂ-ից տեղահանվածների իրավունքների պաշտպանության հարցում քաղաքացիական հասարակության հետ համագործակցությունը

Իրանն ըմբռնումով է մոտենում եվրոպացի դիտորդների ներկայությանը Հայաստանում․ Մեհդի Սոբհանի