Հատկապես վտանգավոր ինֆեկցիաների մասնագետը կանխատեսել Է համավարակի ավարտ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորոնավիրուսի համավարակը մոլորակի մասշտաբով կարող Է ավարտվել արդեն 2022 թվականին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին պատմել Է բժշկական գիտությունների դոկտոր, իմունաբան-բժիշկ, հատկապես վտանգավոր ինֆեկցիաների մասնագետ Վլադիսլավ Ժեմչուգովը: Խոսելով օմիկրոնի մասին՝ փորձագետը կարծիք Է հայտնել, որ հարկավոր Է ուշադրությունը կենտրոնացնել ոչ թե հայտնաբերված ախտահարվածների աճի առավելագույն ցուցանիշների վրա:

Գլխավորը հիվանդությունը վաղ ժամկետներում դիֆերենցելն Է, որպեսզի այն հիվանդները, որոնց հիվանդությունը (օմիկրոն-սուր շնչառական վիրուսային ախտահարում) թեթեւ ընթացք ունի, կարողանան բուժվել ամբուլատոր, տանը, իսկ առողջապահության համակարգը ծանրաբեռնված չլինի ավելորդ հոսպիտալացումներով: Փորձագետը նաեւ նշել Է, որ Ռուսաստանում դժվար Է կանխատեսել օմիկրոնի հետ կապված կորոնավիրուսի նոր ալիքի ավարտ՝ երկրի ներսում առանձնահատուկ տրանսպորտային կապերի պատճառով, որոնք հիմնականում անցնում են Մոսկվայով:

Դրա համար պետք Է լավ իմանալ երկրի հաղորդակցական քարտեզը, պարզաբանել Է նա: Նրա խոսքով՝ օմիկրոնի «խնդիրը» մոլորակի զանգվածային ընդգրկումն Է՝ առանց մեծաթիվ զոհերի: Արդյունքում՝ վիրուսը նոր տեր կգտնի, քանի որ մարդկությունը ձեւավորել Է արգելակող կոլեկտիվ իմունիտետ: Արդյունքում՝ կձեւավորվի նոր օջախային ինֆեկցիա, որը նման Է, օրինակ, Էբոլային: «Պետք Է հաշվի առնել մոլորակային մասշտաբը: Ես կարծում եմ, որ տարվա ընթացքում դա միանշանակ կավարտվի»,-հավելել Է Ժեմչուգովը:

Հայերեն Русский

Հայտնի են «Դեպի Եվրատեսիլ» նախագծի 12 մասնակիցները

Սանտորինիում արտակարգ դրություն է հայտարարվել երկրաշարժերի հետևանքով

«Բարի օր 2» կատակերգական ֆիլմն արդեն երևանյան կինոթատրոններում է

ՊԵԿ-ը մանրամասնել է ԵԱՏՄ շուկա արտահանելու համար թվային դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկը

ԿԳՄՍՆ-ն կսահմանափակի քաղաքային դպրոցներում հեռավար կրթության ծավալները

Համահայկական ձմեռային խաղերի շախմատի մրցաշարի հաղթողները Երևանից ու Աբովյանից են

Թուրքիայի և Ռուսաստանի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել

Հայաստանի և Իրանի միջև Արաքս գետի վրայով երկրորդ կամրջի շինարարությունն անհրաժեշտություն է․ Իրանի դեսպան

ՄԻՊ-ը կարևորում է ԼՂ-ից տեղահանվածների իրավունքների պաշտպանության հարցում քաղաքացիական հասարակության հետ համագործակցությունը

Իրանն ըմբռնումով է մոտենում եվրոպացի դիտորդների ներկայությանը Հայաստանում․ Մեհդի Սոբհանի