Հասարակական

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 38 բեռնատար ավտոմեքենա

1 րոպեի ընթերցում

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 38 բեռնատար ավտոմեքենա

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սյունիքիմարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը հունվարի 23-ին, ժամը 10:23-ին տեղեկություն է ստացել, որՎերին Խոտանան-Տաթև ավտոճանապարհին մերկասառույցի պատճառով առկա են արգելափակված ավտոմեքենաներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության Վերին Խոտանանի առաջնային օգնության կետի մեկ մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ փրկարարներըԿապան-Տաթև ճանապարհահատվածից դուրս են բերել 38 արգելափակված բեռնատար ավտոմեքենա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում