ՀՀ վարչապետ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում կպատասխանի ԶԼՄ-ների և ՀԿ-ների հարցերին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում կպատասխանի լրատվամիջոցների եւ հասարակական կազմակերպությունների հարցերին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետն այս մասին հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջի գրառմամբ։

«Սիրելի հայրենակիցներ,

Վաղը՝ հունվարի 24-ին, ժամը 20.00-ին՝ ֆեյսբուքյան իմ այս էջի ուղիղ եթերում կպատասխանեմ լրատվամիջոցների եւ հասարակական կազմակերպությունների հարցերին:

Լրատվամիջոցները եւ հասարակական կազմակերպություններն այսօր մինչեւ ժամը 20.00-ն իրենց հարցերը կարող են ուղարկել press@gov.am էլ. փոստի հասցեին։

Հարցուպատասխանի տևողությունը՝ մոտ 2 ժամ»,- ասվում է գրառման մեջ։

ՀՀ վարչապետի աշխատակազմից էլ հայտնում են, որ վարչապետին ուղղված հարցերը պետք է ուղարկել լրատվամիջոցի պաշտոնական ձևանմուշով (word տարբերակով)՝ նշելով լրագրողի անունը և ազգանունը: «Այլ տարբերակով ուղղված հարցերը չեն ընդունվելու:

Խնդրում ենք ընդունել ի գիտություն, որ յուրաքանչյուր լրատվամիջոցից պետք է ներկայացնել միայն մեկ հարց»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հայերեն Русский

Հարկ վճարողները պարտավոր են ՀԴՄ կտրոններում արտացոլել ապրանքների, աշխատանքների և ծառայությունների մասին տեղեկությունները. ՊԵԿ

Իրանը հայտնել է ամերիկյան հարվածներից զինծառայողների շրջանում զոհերի մասին

Հորմուզի նեղուցում երկու լցանավ ականների է բախվել և շարքից դուրս եկել. ԻՀՊԿ

ԵՄ-ն կմեծացնի Կիևին աջակցությունը և ՌԴ-ի վրա պատժամիջոցների ճնշումը. Կալաս

Վարչապետն այցելել է Երևանի Կ. Դեմիրճյանի անվան թիվ 139 նորակառույց ավագ դպրոց

ԿԳՄՍ նախարարի նորանշանակ տեղակալը բարձրագույն կրթություն է ստացել Մեծ Բրիտանիայում

ԱՄՆ-ն Վենեսուելայում նավթի արդյունահանման կրկնապատիկ աճ է ակնկալում

ԿԳՄՍ նախարարի նոր տեղակալը կրթություն է ստացել Քեմբրիջի համալսարանում

Բեսենթը կարևոր է համարում Ռուսաստանի հետ շփումները, չնայած եվրոպական երկրների դժգոհությանը

Անձնագիրը չի պատմում, թե ով ես դու իրականում. Ալբերտ Կարազիվանի պատմությունը