Հասարակական

Շիրակի մարզում կան դժվարանցանելի ճանապարհներ 

1 րոպեի ընթերցում

Շիրակի մարզում կան դժվարանցանելի ճանապարհներ 

ԳՅՈՒՄՐԻ,20 ՀՈՒՆՎԱՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզի մի շարք ճանապարհներ դժվարանցանելի են:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության բաժնից տեղեկացնում են, որ չնայած 10:00-ի դրությամբ Շիրակի մարզում փակ ճանապարհներ չկան, բայց դրանք դժվարանցանելի են գրեթե բոլոր ուղղություններով: «Գիշերվանից սկսված ձնաբուքն այս պահին էլ շարունակվում է, ինչը դժվարացնում է մաքրման աշխատանքները: Հիմնականում դժվարանցանելի են Ջաջուռ, Բավրա, Լանջիկ, Մանթաշ, Ջրառատ տանող ճանապարհները: Տեսանելիությունը 20-30 մ է, իսկ որոշ հատվածներում՝ ավելի ցածր»,-նշեց քաղաքաշինության վարչության պետ Խաչատուր Խնձրցյանը՝ վարորդներին հորդորելով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում։

Մարզի ճանապարհները սպասարկող ընկերությունները կենտրոնացրել են բոլոր ուժերը ճանապարհները մաքրելու համար, ընդհանուր առմամբ 22 միավոր տեխնիկա է այս պահին աշխատում տարբեր հատվածներում։

ԱրմենուհիՄխոյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում