Հասարակական

Շիրակի մարզի Հովունի գյուղում ավտոտնակի և հացատան տանիքներ են այրվել

1 րոպեի ընթերցում

Շիրակի մարզի Հովունի գյուղում ավտոտնակի և հացատան տանիքներ են այրվել

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը հունվարի 16-ին, ժամը 02:52-ին ահազանգ է ստացել, որՀովունի գյուղի 1-ին փողոցի 5-րդ նրբանցքի տներից մեկի բակում այրվում է ավտոտնակ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 03:34-ին, մարվել՝ 04:47-ին: Այրվել են ավտոտնակի և հացատան տանիքների փայտե կառուցատարրերը (մոտ 40 քմ):

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում