Լիբանանից Հայաստան՝ հանուն նոր հոբբիի ու ընտանիքի 

2 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայրենիքում հետաքրքիր զբաղմունք գտնելու ցանկությամբ 2018 թվականին Նարինե Փոլադյանը «Դեպի Հայք» ծրագրով` որպես կամավոր, Լիբանանից Հայաստան եկավ։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` երջանիկ պատահականությամբ մասնագիտությամբ ճարտարապետ աղջիկը Երևանի Արամի փողոցում տեսավ խաչքարագործ վարպետների աշխատանքն ու սիրահարվեց այդ գործին:Վարպետ Համբիկ Համբարձումյանը համաձայնեց աղջկան սովորեցնել քարի վրա նախշեր ստանալու հմտությունները:

Այստեղ Նարինեն ծանոթանում է ապագա ամուսնու` Ժորա Աբգարյանի հետ, ամուսնանում ու մշտական բնակության տեղափոխվում Գյումրի: Մասնագիտության մեջ խորանալու նպատակով Նարինեն ընդունվում ու այժմ սովորում է Գյումրու արվեստի ակադեմիայի մագիստրատուրայի քանդակագործության բաժնում:

Խաչքարը 23-ամյա Նարինեի համար նախ հոբբի էր, հիմա արդեն աշխատանք՝ պատվերներ ունի ու օրվա մեծ մասն արվեստանոցում է անցկացնում, ինչպես խաչքարեր, այնպես էլ հայկական յուրահատուկ զարդանախշերով տարբեր քանդակներ է ստեղծում։ Իր արվեստանոցում հաճախ է նաև Գյումրի այցելած զբոսաշրջիկներին ընդունում՝ ծանոթացնելով իր աշխատանքներին: Նարինեն անկեղծանում է ծննդավայրում՝ Լիբանանում չէր էլ պատկերացնում, որ Հայաստանում խաչքարը ոչ միայն սիրած զբաղմունք, այլ նաև աշխատանք է դառնալու իր համար՝ պատվերներ ունի ինչպես Հայաստանից, այնպես էլ Հայաստանից դուրս: «Խաչքարի մասին գիտելիք չունեի, տեսել էի խաչքարեր` ինձ համար սիրուն էին, բայց չէի խորանում ու չէի էլ պատկերացնում, որ ես կարող եմ դա անել ու արդեն 3 տարի է այս գործով եմ զբաղվում»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում նշում է Նարինեն՝ վստահեցնելով, որ իր կյանքն արդեն առանց Գյումրիի ու խաչքարի չի պատկերացնում:

Արմենուհի Մխոյան

Հայերեն

Yerevan Fashion Week-ը վերադառնում է չորրորդ անգամ՝ այս տարի ավելի ընդլայնված ծրագրով․ այն կանցկացվի հոկտեմբերի 9-11-ը

Թրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումը

Ֆրանսիայի վարչապետը հանձնարարել է ստեղծել հաքերային հարձակումներից պաշտպանության ստորաբաժանում

Շվեյցարիան միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթի մի շարք միջոցառումների

Հայաստանի մի շարք քաղաքներում կանցկացվի «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնը

Ինժեներական աշխատանքները զինված ուժերում ընթանում են անընդհատ ռեժիմով. Սուրեն Պապիկյան

Հութիները հայտնել են, որ մեկ ամսվա ընթացքում խոչընդոտել են 48 սաուդական տանկերների երթևեկությանը

ԿԺԴՀ առաջնորդի քույրը հայտարարել է, որ տեղյակ չէ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ առաջնորդների շփումներից

CAFSEP ծրագրի շրջանակում ևս երեք բնակավայրերի տրամադրվել են նոր տեխնիկա և սարքավորումներ

Մոլդովայի կառավարությունը բանակցություններ է սկսում ՆԱՏՕ-ի հետ՝ գաղտնի տեղեկատվության փոխանակման վերաբերյալ․ Moldpres