Պաշտոնական

Վարչապետն աշխատանքային ընթրիք է ունեցել բանկերի ղեկավարների հետ

1 րոպեի ընթերցում

Վարչապետն աշխատանքային ընթրիք է ունեցել բանկերի ղեկավարների հետ

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային ընթրիք է ունեցել բանկերի ղեկավարների հետ:Ընթրիքին մասնակցել են նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից,Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ճգնաժամային իրավիճակներում Հայաստանի բանկային համակարգը կարողացել է հստակ քաղաքականությամբ հաղթահարել փորձություններն և պահպանել կայուն գործունեությունը: Վարչապետը համոզմունք է հայտնել, որ բանկային համակարգի շարունակական զարգացումը կնպաստի երկրի տնտեսության հետագա առաջընթացին:

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել բանկային ոլորտի հետագա զարգացման, կառավարության գործունեության առաջնահերթությունների իրականացման շուրջ։

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում