Ադրբեջանի պաշտպանության նախարարը հայտնել է, որ բարձրագույն զինվորական դպրոցի ծրագիրը համապատասխանեցված է թուրքական մոդելին
1 րոպեի ընթերցում
![Ադրբեջանի պաշտպանության նախարարը հայտնել է, որ բարձրագույն զինվորական դպրոցի ծրագիրը համապատասխանեցված է թուրքական մոդելին](http://armenpress.am/resized/480/static/news/b/2022/01/1072894.jpg)
ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հունվարի 13-ին այցելել է Հեյդար Ալիևի անվան բարձրագույն զինվորական ուսումնարան:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը:
Ուսումնարանում ելույթի ժամանակ Զաքիր Հասանովը հատուկ նշել է, որ Ադրբեջանի բարձրագույն զինվորական դպրոցի ուսումնական ծրագիրը համապատասխանեցված է թուրքական մոդելին: