Մարզային

Շիրակի մարզում փակ ճանապարհ այս պահին չկա  

1 րոպեի ընթերցում

Շիրակի մարզում փակ ճանապարհ այս պահին չկա  

ԳՅՈՒՄՐԻ,13 ՀՈՒՆՎԱՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզում փակ ճանապարհ այս պահին չկա:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից՝ նշելով, որ հունվարի 13-ին ժամը 10:00-ի դրությամբ Շիրակի մարզի Աշոցքի, Ամասիայի, Ախուրյանի, Արթիկի և Անիի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում։ ՀՀ միջպետական, հանրապետական, մարզային նշանակության ավտոճանապարհները բաց են: Ճանապարհների որոշ հատվածներում առկա է մերկասառույց։

Սպասարկող ընկերությունները կատարում են ճանապարհների երթևեկելի հատվածների ձյան մաքրման և աղով ու ավազով մշակման աշխատանքներ։

«Այս պահին մարզի ճանապարհներին աշխատում է 18 միավոր տեխնիկա։ Ձյունը շարունակում է տեղալ, մաքրման աշխատանքները ևս: Բոլոր երթուղիներն այս պահին աշխատում են»,- տեղեկացրեց քաղաքաշինության վարչության պետ Խաչատուր Խնձրցյանը։

ԱրմենուհիՄխոյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում