ՆԱՏՕ-ի ընդլայնումը Ռուսաստանի համար անընդունելի ռիսկեր է պարունակում. ՌԴ փոխարտգործնախարար
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հյուսիսատլանտյան դաշինքի ընդլայնման գործընթացը անընդունելի ռիսկեր է պարունակում, որին պաշտոնական Մոսկվան շարունակելու է դիմադրել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին Բրյուսելում կայացած Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստի արդյունքներով հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն:
Նա ընդգծել է, որ կառույցի ընդլայնումը լրջորեն վտանգում է ռուսական կողմի անվտանգությունը:
Գրուշկոն հայտնել է, որ Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստն ուղղված է եղել բոլոր այն գործոնների վերլուծությանը, որոնք ազդում են եվրոպական անվտանգության վրա:
ՌԴ փոխարտգործնախարարը տեղեկացրել է, որ նիստի ընթացքում շատ հիմնարար հարցերի շուրջ տարաձայնություններ են եղել: