ԵՄ պաշտոնյաները շեշտել են հայկական և ադրբեջանական զինված ուժերի միջև հեռավորության անհրաժեշտությունը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիության պաշտոնյաներն անդրադարձել են հունվարի 11-ին հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ ադրբեջանական ստորաբաժանումների իրականացրած սադրանքին՝ շեշտելով հայկական և ադրբեջանական ուժերի միջև հեռավորության անհրաժեշտությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԵՄ արտաքին գործերի հարցերով գլխավոր խոսնակ Պիտեր Ստանոն «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում մասնավորապես գրել է. «Հայաստանի և Ադրբեջանի սահմանին վերջին փոխհրաձգությունը, որի արդյունքում զոհեր և վիրավորներ են եղել, վերահաստատում է ուժերի միջև հեռավորության և վստահության ամրապնդման միջոցների անհրաժեշտությունը»:

Խոսնակը շեշտել է նաև, որ Եվրամիությունը աշխատում է երկու կողմերի հետ՝ նպաստելու հակամարտության համապարփակ կարգավորմանը։

Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն էլ իր խորը անհանգստությունն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին նոր միջադեպերի և զոհերի մասին լուրերի առնչությամբ։ «Կողմերի համար կարևոր է լարվածությունը թուլացնել և ամբողջությամբ օգտագործել առկա մեխանիզմները, մասնավորապես՝ Պաշտպանության նախարարների միջև թեժ գիծը, որը ստեղծվել է ԵՄ հովանու ներքո 2021 թվականի նոյեմբերին»:

Կլաարը շեշտել է. «Եվրամիությունը պատրաստ է աշխատել կողմերի հետ՝ ուժերի միջև հեռավորություն պահպանելու համար: Վերահաստատում ենք մեր պատրաստակամությունը՝ լրացուցիչ աջակցություն ցուցաբերելու Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման ուղղությամբ աշխատելու համար»:

Հայերեն العربية English Русский Türkçe

Մունդիալ-2026. Պորտուգալիան խոշոր հաշվով հաղթեց Ուզբեկստանին

Ֆրանսիայում քառասուն մարդ է ջրահեղձ եղել՝ փորձելով լողալու միջոցով զովանալ ռեկորդային շոգից

Պապոյանը ՀՀ-ում ԵՄ դիվանագիտական ներկայացուցիչների հետ քննարկել է հայկական արտադրանքի արտահանումների ընդլայնման հարցերը

Կոստանյանը հանդիպել է Եվրահանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրենի հետ

Քննարկվել են ընտանեկան և կենցաղային բռնության դեմ պայքարի շրջանակում առողջապահության ոլորտում բարեփոխումներն ու առկա խնդիրները

Միգրացիոն ոլորտի բարեփոխումների շրջանակում՝ ՀՀ մի շարք բնակավայրերում կառուցվում են սպասարկման նոր գրասենյակներ

Կոստանյանը և Եվրահանձնաժողովի նախագահի խորհրդականը կարևորել են բարձրաստիճան շփումները առկա օրակարգերի առաջմղման համատեքստում

ՀՀ ԱԳ փոխնախարարը կարևորել է տարածաշրջանային կապակցվածության զարգացումն ու այդ համատեքստում հարևան երկրների հետ երկխոսությունը

Մեկնարկել է Լիբանանի և Իսրայելի միջև բանակցությունների նոր փուլը

Ռուբինյանը ԵԽԽՎ-ում անդրադարձել է ՀՀ ԱԺ ընտրությունների ընթացքում արտաքին միջամտությանը