ՊԵԿ-ը բացահայտել է աշխատողի չձևակերպման ու ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման դեպքեր

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հարկային կարգապահության բարելավման ծրագրի շրջանակում Պետական եկամուտների կոմիտեն 2021թ․ 4-րդ եռամսյակի ընթացքում բացահայտել է աշխատողի չձևակերպման ու ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման դեպքեր:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ռիսկերի խորհրդի կողմից ընտրված տնտեսական գործունեության առանձին ոլորտներում գործունեություն ծավալող հարկ վճարողների մոտ իրականացվել է կարգապահական վարքագծի վերլուծություն: Արդյունքում, հարկային կարգապահության բարելավման ծրագրի շրջանակում 2021թ․ 4-րդ եռամսյակի ընթացքում խոշոր՝ 2019 թվականի արդյունքներով 400.0 միլիոն դրամը գերազանցող իրացման շրջանառություն հայտարարագրած 52 հարկ վճարողների մոտ արձանագրվել է աշխատողի չձևակերպման՝ 7 և ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման՝ 50 դեպք: Հանրային սննդի կազմակերպման ոլորտում գործունեություն իրականացնող 138 հարկ վճարողների մոտ 2021թ․ 4-րդ եռամսյակի ընթացքում արձանագրվել է աշխատողի չձևակերպման 38 և ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման 114 դեպք:

Պետական եկամուտների կոմիտեի հարկային և մաքսային կարգապահության բարելավման ռազմավարության ու դրանից բխող միջոցառումների արդյունավետ և օպերատիվ իրականացման ապահովումը կառավարվում է Ռիսկերի խորհրդի կողմից:

Հայերեն

Շանթ Սարգսյանը «Al-beruniy» միջազգային մրցաշարի միանձնյա առաջատարն է

Շարունակում ենք կարևոր խոսակցությունները ԱՄՆ-ի հետ համագործակցությունն արդյունավետ դարձնելու համար. Արարատ Միրզոյան

Երևանի 138 և 74 մանկապարտեզներն ամբողջությամբ քանդվել և վերակառուցվել են

Հրապարակվել է «Արտավազդ» 24-րդ մրցանակաբաշխության երկրորդ փուլ անցած աշխատանքների ցանկը

Թրամփն արգելել է տրանսգենդերներին մասնակցել կանանց մարզական մրցումներին ուսումնական հաստատություններում

Հայաստանում կան փակ ավտոճանապարհներ, Լարսը փակ է բեռնատարների համար

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տարածքում հրազենի կիրառմամբ որևէ միջադեպ չի եղել. ԶՊՄԿ

ԲՏԱ նախարարությունը Հայաստանի տեխնոլոգիական հնարավորությունները կներկայացնի ոլորտի հինգ միջազգային ցուցահանդեսում

Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականն արտագնա խաղում հաղթել է Ալբանիային

Նիկոլ Փաշինյանը Ջորջթաունի համալսարանում հանդես է եկել դասախոսուությամբ