«Նոր գիրք»-43/21. Սիրունյան, Կավաբատա, Գրեհեմ, Նժդեհ

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես»լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին: Այս շաբաթ«Արմենպրես»-ն առանձնացրել է 2021 թվականի վերջին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների չորս ուշագրավ գիրք՝ տարբեր խորագրերի ներքո:

Հայ հեղինակ

Ղուկաս Սիրունյան, «Բաց արեք, ես եմ»

«Բաց արեք, ես եմ» գիրքն ամփոփում է Ղուկաս Սիրունյանի չորս բանաստեղծական ժողովածուները։

Սիրունյանը գործեր է հեղինակել մեծերի և մանուկների համար։ Թարգմանվել է մի քանի լեզուներով։ Գրել է նաև կինոսցենարներ։ Հեղինակ է ավելի քան 23 գրքերի։ Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ»-ը:

Թարգմանական գրականություն

Յասունարի Կավաբատա, «Լեռան ձայնը»

Ճապոնացի գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր Յասունարի Կավաբատան (1899-1972) իր «Լեռան ձայնը» վեպում պատկերում է Ճապոնիայի կյանքը հետպատերազմյան շրջանում`պատերազմի թողած ավերիչ հետևանքներով:

Թարգմանությունը՝ Լիլիթ Խանսուլյանի։ Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը:

Մանկապատանեկան գրականություն

Քենեթ Գրեհեմ,«Քամին ուռիների մեջ»

«Քամին ուռիների մեջ» վիպակը ծնունդ է առել մարդացած կենդանիների մասին մի քանի գողտրիկ զրույցներից, որ հեղինակը` Քենեթ Գրեհեմը, քնեցնելուց առաջ պատմում էր իր որդուն: Վեպի հերոսներն են երկչոտ ու խոհուն Խլուրդը, ընկերներին անսահմանորեն նվիրված Ջրամուկը, խստաբարո ու խիզախ Գորշուկն ու անխոհեմ, արկածախնդիր Դոդոշը: Այսօր էլ վեպը համարվում է մանկական գրականության լավագույն երկերից: Իր ընթերցողներին այն բացառիկ հրճվանք է պատճառում, պարուրում նրանց խորհրդավորության, վտանգին անխուսափելիորեն հետևող ապահովության և ջերմության զգացումներով, որոնց շնորհիվ Քենեթ Գրեհեմի ստեղծագործությունը մնում է մշտապես արդիական:

Թարգմանությունը` Սոնա Սեֆերյանի։ Գիրքը լույս է ընծայել «Զանգակ»-ը:

Փաստավավերագրական գրականություն

Գարեգին Նժդեհ, «Գլխովին կորչելու վտանգը»

Գրքում Նժդեհն անդրադառնում է Հայաստանի աշխարհագրական դիրքին, որն ավելի մտահոգիչ է, քան քաղաքական ճակատագիրը: Նա ասես կանխատեսել էր Քառասունչորսօրյա պատերազմը՝ մատը դնելով պանթուրքիզմի նկրտումների վրա։

Խոսելով գլոբալիզմի մասին և դրա դեմ՝ Նժդեհը կարևորում է հայրենասիրությունը և սեփական ուժերին ապավինելու հանգամանքը։ Նա քննադատում է դժբախտություններն արտաքին պատճառների վերագրելու և փրկությունը դրսի ուժերից սպասելու մոլորությունը։

Նժդեհն աններելի է համարում պարտությունը՝ չընդունելով որևէ արդարացում. «Չէ՞ որ միշտ էլ երկու բերանով կարելի է ապացուցել, որ պարտության օրը հացը ժամանակին չհասավ, թշնամին թվական գերազանցություն ուներ...»։

«Չսարսափենք, բայց և առանց սին պատրանքների և ավելորդ նախապաշարումների ընդունենք այդ դառը ճշմարտությունը՝ մեր ապագան վտանգված է»,– սթափեցնում է զորավարը։

Քանի որ «սեփական ուժերով ինքնապաշտպանվելու անընդունակ ժողովուրդները պատժվում են մահվամբ», Նժդեհը հորդորում է կենտրոնանալ, նորոգվել, կրթվել, վերադաստիարակվել, զինվել: Գիրքը լույս է ընծայել «Վերնատուն»-ը։

«Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

Հայերեն

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում

Քուվեյթը հայտնել է իրանական հարվածների հետևանքով ենթակառուցվածքներին հասցված վնասի մասին

Ադրբեջանի և Գերմանիայի համագործակցությունը կընդլայնվի էներգետիկայի, տրանսպորտի և ներդրումների ոլորտներում.Ալիև

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը