Հասարակական

Հունվարի 4-8-ը վեց ՃՏՊ-ների հետևանքով 4 մարդ վիրավորվել է, 2-ը՝ զոհվել

1 րոպեի ընթերցում

Հունվարի 4-8-ը վեց ՃՏՊ-ների հետևանքով 4 մարդ վիրավորվել է, 2-ը՝ զոհվել

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հունվարի 4-ից 8-ն ստացել է հանրապետության տարբեր տարածքներում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ 6 ահազանգ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, ահազանգերը վերաբերել են մասնավորապես Երևանում և Շիրակի մարզի Գյումրի, Արագածոտնի մարզի Թալին քաղաքներում տեղի ունեցած ՃՏՊ-ներին։

Դեպքի վայր ժամանած փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ և սահմանազատել տարածքը: ՃՏՊ-ների հետևանքով 4 մարդ վիրավորվել է, 2-ը՝ զոհվել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում