Հասարակական

Աշոցք-Սեպասար ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել

1 րոպեի ընթերցում

Աշոցք-Սեպասար ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը հունվարի 7-ին, ժամը 19։22-ին տեղեկություն է ստացել, որ Աշոցք-Սեպասար ավտոճանապարհի 5-րդ կմ-ին այրվում է ավտոմեքենա:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 19:50-ին, մարվել՝ 19:56-ին: Այրվել է «VAZ-21015» մակնիշի ավտոմեքենան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում