Փաշինյանը և Ղարիբաշվիլին քննարկել են երկկողմ փոխգործակցության օրակարգի մի շարք հարցեր

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, զրուցակիցները շնորհավորանքներ են փոխանակել Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ:

Ըստ աղբյուրի՝ Նիկոլ Փաշինյանը և Իրակլի Ղարիբաշվիլին գոհունակություն են հայտնել հայ-վրացական հարաբերությունների զարգացման ուղղությամբ երկու երկրների կառավարությունների միջև առկա համագործակցությունից և քննարկել երկկողմ փոխգործակցությանը վերաբերող օրակարգային մի շարք հարցեր:

Մտքեր են փոխանակվել նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաների շուրջ:

Հայերեն English Français Русский