Հասարակական

Հանրային վայրեր կթույլատրվի այցելել կորոնավիրուսի դեմ պատվաստման սերտիֆիկատով կամ բացասական թեստով

1 րոպեի ընթերցում

Հանրային վայրեր կթույլատրվի այցելել  կորոնավիրուսի դեմ պատվաստման սերտիֆիկատով կամ բացասական թեստով

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆՎԱՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարել է, որ հունվարի 10-ին հրաման կհրապարակվի, որի համաձայն հանրային վայրեր՝ սննդի օբյեկտներ, մշակութային օջախներ այցելելիս քաղաքացիները պետք է ներկայացնեն թեստի բացասական արդյունք կամ կորոնավիրուսի դեմ պատվաստման սերտիֆիկատ:

«Արդեն ամփոփել ենք, և առաջիկա երկուշաբթի օրը կհրապարակվի նախարարի հրամանը, որով հանրային սննդի վայրեր, ինչպես նաև մշակութային միջոցառումների այցելելիս քաղաքացիները պետք է ներկայացնեն կամ ՊՇՌ բացասական թեստի արդյունք` արված վերջին 72 ժամվա ընթացքում, պատվաստման սերտիֆիկատ կամ ռապիդ թեստի արդյունք` արված վերջին 24 ժամվա ընթացքում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Կառավարության նիստում ասաց Ավանեսյանը:

Նախարարի հրամանը ուժի մեջ կմտնի հրապարակվելուց 15 օր հետո:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում