Հայաստանում եկամտային հարկի դրույքաչափը նվազել է, սոցիալական վճարը՝ բարձրացել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում եկամտային հարկը 2022 թվականի հունվարի 1-ից նվազել է՝ 2021-ի 22 տոկոսի համեմատ դառնալով 21 տոկոս, իսկ սոցիալական վճարը բարձրացրել 1 տոկոսով՝ դառնալով 4.5 տոկոս:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ եկամտային հարկի դրույքաչափը, 2019-ին ընդունված Հարկային օրենսգրքի փոփոխությունների համաձայն, համահարթեցվել էր, 2020-ի հունվարի 1-ին այն կազմում էր 23 տոկոս, մինչև 2023 թվականն այն ամեն տարի այն նվազելու է 1 տոկոսով՝ հասնելով 20 տոկոսի:

Իսկ ինչ վերաբերում է սոցիալական վճարին, ապա 2020-ի հուլիսի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը մինչև 500 հազար դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիների համար գործում էր 2.5 տոկոս դրույքաչափը, իսկ 7.5 տոկոսը վճարում էր պետությունը, 2021-ի հունվարի 1-ից ՝3.5 տոկոս, պետությունը վճարում էր 6.5 տոկոսը, իսկ արդեն 2022-ի հունվարի 1-ից այն դարձել է 4.5 տոկոս, համապատասխանաբար պետությունը վճարելու է 5.5 տոկոսը: Իսկ, եթե քաղաքացու աշխատավարձը գերազանցում է 500 հազար դրամը, ապա հաշվարկն այլ կերպ է կատարվում: Մասնավորապես 2022-ի հունվարի 1-ից 500 հազար դրամից ավել աշխատավարձ ստացողների սոցիալական վճարը հաշվարկվում է 10 տոկոսի և 27 500 դրամի տարբերության չափով:

Սոցիալական վճարը «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով և չափով ՀՀ պետական բյուջե վճարվող նպատակային վճար է։

Հայաստանում սոցիալական վճարներ են կատարում 1974 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնվածները: Իսկ մինչև 1974 թվականը ծնվածները համակարգին կարող են միանալ՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով դիմում ներկայացնելով:

Հայերեն English Русский

Հայաստանը չի ընդունում Սահմանադրության վերաբերյալ Ադրբեջանի պայմանը․ Ռուբինյան

Երևանում քննարկվում են բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական նոր չափանիշները

Ավինյանը ներկայացրել է Երևանի խցանումների խնդրի հնարավոր լուծումները

Ջերմուկում մայր արջը շրջում է ձագերի հետ․ ՇՄ նախարարությունը հորդորում է պահպանել անվտանգության կանոնները

Ռուբիոն դատապարտել է Իրանի հարձակումները Բահրեյնի վրա

«Եվրատեսիլ 2027»-ի տոմսերի վաճառքը կսկսվի հունվարին. BTA

Գեղարքունիքում «Կանանց տնտեսական հզորացում Հարավային Կովկասում» ծրագրի շահառու կանայք ստացել են բիզնեսի համար անհրաժեշտ սարքավորումներ

Իրանի զինվորականները հայտնել են Բահրեյնում ամերիկյան ռազմաբազայի վրա գրոհելու մասին

Ադրբեջանցի զինծառայողը Շաքիի բնակարանում 6 կրակոց է արձակել, զենքով սպառնացել երեխաներին. Մուսաևի գործը մուտքագրվել է դատարան

Ծովինար գյուղի նորաստեղծ թաղամասում խմելու ջրատար է կառուցվում