Գերմանիան կշարունակի գազի կարիք ունենալ էներգետիկական անցման գործընթացում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիան գազի պահանջ կունենա Էկոլոգիապես մաքուր Էներգետիկայի անցման գործընթացում:

Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 3-ին այդ մասին հայտարարել Է Գերմանիայի Դաշնային Հանրապետության (ԳԴՀ) պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Հեբեշտրայտը: «Մենք կաշարունակենք գազի կարիք ունենալ անցումային հիման վրա»,- ասել Է նա:

Գերմանիան հրաժարվում Է ածխային եւ ատոմային Էներգետիկայից, անցնում Է Էկոլոգիապես մաքուր աղբյուրների:

Այդ անցումը տնտեսության եւ արդյունաբերության համար անհիվանդագին իրականացնելու նպատակով Գերմանիային ավելի շատ գազ Է անհրաժեշտ:

ԳԴՀ-ի կանցլեր Օլաֆ Շոլցն ավելի վաղ կարծիք Է հայտնել, որ 25 տարի հետո գազի մատակարարումներն արդեն այդքան կարեւոր դեր չեն խաղա հանրապետության համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский